ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսաստանի պատճառով Տաջիկստանում աճել են գյուղմթերքի գները

Ռուսաստանի պատճառով Տաջիկստանում աճել են գյուղմթերքի գները
03.10.2014 | 12:22

Ռուսաստանի կողմից արևմտյան երկրների գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելումը անսպասելի ազդեցություն է ունեցել Տաջիկստանի վրա:
Երկրի գյուղացիներն ավելացրել են դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը, ինչի պատճառով Տաջիկստանում կտրուկ բարձրացել են բանջարեղենի և մրգերի գները: Երկրում վերջին օրերին մոտ երկու անգամ թանկացել է միրգ-բանջարեղենը: Տաջիկստանի իշխանությունները խոստացել են դեֆիցիտը լրացնել այլ երկրներից, մասնավորապես՝ Իրանից, Պակիստանից, Աֆղանստանից և Չինաստանից, գյուղմթերք ներկրելու հաշվին: Սակայն ինչպես հաղորդել է BBC-ի թղթակիցը Դուշանբեից, նշված երկրների արտադրանքի գինը և որակը չեն բավարարում տեղական սպառողին:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ